loading...

Դժվար է հավատալ, որ 21-րդ դարում դեռ գոյություն ունեն արքայազններ ու արքայադուստրեր։ Նրանցից մեկը Դուբայի արքայազն Համդան իբն Մուհամմադ իբն Ռաշիդ ալ-Մաքթումն է, որն Instagram-ի ակտիվ օգտատեր է։

Շեյխ Համդանը հիանալի կրթություն ունի՝ նա սովորել է զինվորական էլիտար ուսումնարանում, Լոնդոնի տնտեսագիտական քոլեջում և Դուբայի Վարչական կառավարման քոլեջում։ Արքայազնը ռոմանտիկ, հայրենասիրական ու ընտանիքին նվիրված բանաստեղծություններ է գրում։ Դրանք հրապարակում է Fazza մականվան տակ, ինչը նշանակում է «արագություն»։

Արքայազնը ակտիվ մասնակցություն ունի երկրի կյանքի ներքին զարգացումներին։ Նա մասնակցում է մի շարք բարեգործական ծրագրերի, խթանում է երիտասարդական բիզնեսը, օգնում է աուտիզմ ունեցող երեխաներին և արյան դոնոր է։

Նա արհեստավարժ ձիավոր է, Ասիական Օլիմպիական խաղերում առաջին տեղն է գրավել։ Ինչպես նաև նա մեծ գումարներ է վատնում ուղտ բուծելու վրա։

Ահա, թե ինչպիսի կյանքով է ապրում Դուբայի արքայազնը, ում շատերը նախանձում են։

ադսդ դսդ դսցվդցֆդ դֆդդդֆ ոեդոեդո ոսդդդդդդդդդդ սդսդֆս սդսֆ սֆցսս վղվղցվ վղցվղցվ վցդվղդ քոեոեո ֆդֆդ

loading...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով